Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.09.2026 | 00:19

Տե՛ր ամենազոր,
Բժիշկ հոգիների
և մարմինների։
Դու ես կյանք պարգևողը
և բժշկողը բոլոր ցավերի։
Քո ձեռքի հպումով կենդանանում են մահացած նյարդերն ու բժշկվում հիվանդությունները։
Տեր,
Փարատիր ցավերն ու հիվանդությունները,
հիշի՛ր բոլոր հիվանդներին,
Դու՛ եղիր նրանց մխիթարիչը,
նրանց զորությունը և նրանց բժշկությունը։
Փառք Քեզ Տեր, Փառք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ